Մամուլ. «Վարդան Ղուկասյանի եղբոր դուստրը լոգարանում խեղդվել էր, սակայն ողջ Գյումրին խոսում է, որ նա ինքնասպանություն էր գործել»
Վերջերս ավարտվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով նախաքննությունը։ Հիշեցնենք, որ Կարեն Եսայանը սպանվել է ապրիլի 12-ին, որի համար կալանավորվել է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին՝ Հարություն Սարգսյանը։ «Ժողովուրդ»–ը գրում է, որ օրերս եղել է Գյումրիում՝ հետաքրքրվելու, թե ինչու մի քանի ամիս տևած նախաքննությունը չտվեց շատ հարցերի պատասխաններ։ «Երկու գյումրեցիներ մեզ վախվխելով պատմեցին, որ մոտ 2-3 տարի առաջ Վ. Ղուկասյանի եղբոր դուստրը լոգարանում խեղդվել է, սակայն ողջ Գյումրին խոսում է, որ նա ինքնասպանություն է գործել։ Ու պատճառն այն է, որ Անին սիրել է մի տղայի, որը սոցիալապես անապահով պայմաններում է ապրել, և աղջկա եղբայրները, այդ թվում Սպարտակը, դեմ են եղել այդ սիրուն։ Ավելին, սիրած տղային դաժան ծեծի են ենթարկել, որից հետո երիտասարդը հաշմանդամ է դարձել։ Թե որքանով է իրական սա, դժվար է ասել, բայց որ Ղուկասյանների շուրջը հաճախ նման պատմություններ են հյուսվում, փաստ է»,–գրում է թերթը։