ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառման շրջանակներում նոյեմբերի 22-ին Վիեննայի Մխիթարյան միաբանությունում տեղի ունեցավ Հայ տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին եւ Վիեննայում Մխիթարյան տպարանի հիմնադրման 200-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Կազմակերպիչներն էին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եւ Մխիթարյան միաբանությունը` Վիեննայի Հայ առաքելական եկեղեցական վարչության օժանդակությամբ:
Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի նախագահական նստավայրի, կառավարական շրջանների, ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, պատգամավորներ, Վիեննայի քաղաքապետարանի եւ Վիեննա քաղաքի շրջանային ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ, քաղաքագետներ, հասարակական շրջանների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Ավստրիայում, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում հավատարմագրված ավելի քան 20 երկրների դեսպաններ, ավստրիահայ համայնքային կազմակերպությունների ղեկավար եւ շարքային անդամներ, Հայ առաքելական եկեղեցու Հայրապետական պատվիրակ եւ հոգևոր հովիվ Տեր Անդրիաս քահանա Իսախանյանը եւ եկեղեցական վարչության նախագահ Հայկ Ասենբաուերը:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ավստրիայում, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում եւ Վիեննայում հավատարմագրված այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Մխիթարյան միաբանության Վիեննայի մասնաճյուղի առաջնորդ Հայր Պողոս Գոճանյանը, Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Ժասմին Դում-Թրագուտը: Դեսպան Կիրակոսյանը, ի թիվս նշանավոր հոբելյանների, իր ելույթում անդրադարձավ ընթացիկ տարում նշվող Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանին եւ այդ կապակցությամբ Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության` այս տարվա հունիսին Հայաստան կատարած պաշտոնական այցին:
Միջոցառման շրջանակներում Մխիթարյան թանգարանում կազմակերպվեց Հայ հնատիպ գրքի ցուցահանդես, ուր ներկայացված են 1512 թվականից ի վեր աշխարհի տարբեր վայրերում հրատարակված եւ Միաբանության թանգարանում պահվող հայ գրատպության նշանավոր նմուշները:
Դեսպանության ջանքերով կազմակերպվեց նաեւ համերգային ծրագիր` Ավստրիայի Գրաց քաղաքի Արվեստների համալսարանում 2007 թվականին հիմնադրված լարային քառյակի եւ Երեւանից ժամանած երիտասարդ երգչուհի Էկա Հորստկայի մասնակցությամբ: Կատարվեցին Կոմիտասի, Գրիգոր Նարեկացու եւ Բաղդասար Դպիրի ստեղծագործությունները:
Միջոցառման ավարտին Մխիթարյան միաբանության հանդիսությունների սրահում Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց ընդունելություն` ի նշանավորումն հոբելյանական իրադարձությունների:
Հնատիպ գրքին նվիրված միջոցառում Վիեննայում