Լրահոս

24.11.2012 08:21


Վահե Էնֆիաջյան. «ԲՀԿ բարձր վարկանիշը դրդում է խուճապահար լինել և ստահոդ լուրեր տարածել»

Վահե Էնֆիաջյան. «ԲՀԿ բարձր վարկանիշը դրդում է խուճապահար լինել և ստահոդ լուրեր տարածել»

 Իրատես «Դե ֆակտո» թերթն ապատեղեկավություն էր տարածել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան Կուսակցության Երիտասարդների Միությունում առկա են ներկուսակցական խնդիրներ:

  - Քաջ գիտակցում ենք` ԲՀԿ բարձր վարկանիշը և մեր կուսակցության հանդեպ ժողովրդի ունեցած վսահությունը ոմանց դրդում է խուճապահար լինել և ստահոդ լուրեր տարածել:
ԲՀԿ Երիտասարդների Միությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենահզոր երիտասարդական կառույցներից մեկը` հազարավոր երիտասարդների համախմբող մարզերում գործող 51 և Երևանի 12 տարածքային կառույցներով ու Միության ներքո գործող 15 ոլորտային խորհուրդներով:

  Մենք սատարում ենք երիտասարդական կազմակերպություններին և առողջ գաղափարախոսություն տարածող հասարակական շարժումներին: ''Գագիկ Ծառուկյան'' բարեգործական հիմնադրամը մշտապես նպաստում է երիտասարդների համախմբմանը, նրանց ինքնադրսևորման հնարավորությունների ընձեռնմանը: Օժանդակում կյանքի կոչելու բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են երիտասարդների հիմնահարցերի և խնդիրների հաղթահարմանը:
ԲՀԿ Երիտասարդների Միությունը լավագույն օրինակն է հզորության, միասնականության ու համախմբվածության:

ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ` Վահե Էնֆիաջյան

Այս խորագրի վերջին նյութերը