ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայտարարությունը՝ ՀԱԿ ակտիվիստների շուրջ ծագած վիճաբանության վերաբերյալ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվի և ուսանողների հայտարարությունը` երեկ ՀԱԿ ակտիվիստների շուրջ ԵՊՀ-ում ծագած վիճաբանության վերաբերյալ.
«Նոյեմբերի 22`-ին ժամը 13-ին, 4 հոգի բարձրախոսով և տեսախցիկներով ներխուժելով ԵՊՀ պատմության ֆակուլտետ, կատարել են ապօրինի գործողություններ` խաթարելով ֆակուլտետի բնականոն աշխատանքը: Նրանք անհարկի աղմուկ են բարձրացրել, բարձրաձայն բղավել, արտահայտել իրենց քաղաքական հայացքները, անկարգություններ հրահրել: Երիտասարդների գործողությունները խոչընդոտել են ֆակուլտետի բնականոն գործունեությունը:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, լսելով բարձրացած աղմուկ-աղաղակը, ընդհատել է իր դասախոսությունը ու փորձել միջամտել և հանդարտեցնել երիտասարդներին` պահանջելով դադարեցնել անկարգությունները և հեռանալ ֆակուլտետի մասնաշենքից: Երիտասարդները, չենթարկվելով դեկանի օրինական պահանջներին, շարունակել են անկարգությունները և գործադրել բռնություն` հրելով դեկանին, դասախոսական անձնակազմի որոշ ներկայացուցիչների և ուսանողների: Սադրած անկարգությունները հնարավոր է եղել դադարեցնել միայն ոստիկանության միջամտության արդյունքում:
Լրջորեն մտահոգված լինելով վերոնշյալ փաստով` ԵՊՀ պատմության ֆակուլտետի կոլեկտիվը և ուսանողները խստորեն դատապարտում են կատարվածը և թույլ չեն տա որևէ մեկին խանգարելու ֆակուլտետի բնականոն գործունեությունը: ԵՊՀ-ի կանոնադրությամբ այն ապաքաղաքական հիմնարկ է»: