Նաիրի Հունանյանի մոր դին գտել են Եվպատորիայի ծովում
Նոյեմբերի 23–ին Եվպատորիայում՝ափից երկու մետր հեռավորության վրա՝ ծովում, գտել են մի կնոջ դի։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղի 64–ամյա բնակչուհու դին դուրս է բերել ծովից։ Ափին հայտնաբերվել են զոհվածի անձնական իրերը։ Կատարվում է հետաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ «ARMENIA Today»–ի տեղեկություններով՝ զոհվածը Նատելլա Գալստյանն է՝ 1999թ. հոկտեմբերի 27–ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության մասնակից Նաիրի Հունանյանի մայրը։ Նատելլա Գալստյանի մահվան փաստը կայքի հետ զրույցում հաստատել է նրա հարևանուհի Ալևտինա Սմիռնովան։ Նա պատմել է, որ Գալստյանին տեսել է նախօրեին, սակայն երեկոյան նրա որդին՝ Արմենը, հայտնել է, որ չի կարողանում գտնել մորը։
«Որդին նրան փնտրել է և գտել ծովում»,–հայտնել է Սմիռնովան։
Ուկրաինայի ԱԻՆ լրատվական ծառայությունից և Ղրիմի ոստիկանությունից հրաժարվել են զոհվածի ինքնության մասին տեղեկություններ փոխանցել՝ հենվելով օրենքի վրա։

7or.am