Լրահոս

23.11.2012 17:46


Փողը չի տվել

Փողը չի տվել

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 19:15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել սուպերմարկետի 53-ամյա մսավաճառին:
Պարզվել է, որ նա նոյեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մի բնակչից 4 գլուխ խոշոր եղջերավոր անասունի միս է վերցրել՝ 4 օր հետո գումարը վճարելու պայմանով, սակայն չարաշահելով վստահությունը՝ խաբեությամբ չի վճարել և տիրացել է 800 000 դրամին:
Կատարվում է քննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը