Լրահոս

23.11.2012 17:15


ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նոյեմբերի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

 Հանդիպմանը նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակաբար արվող սադրիչ հայտարարությունների վրա՝ նշելով, որքան էլ դրանք ներքին օգտագործման համար լինեն, սակայն  լուրջ վնաս են հասցնում բանակցային գործընթացին և սրում են իրավիճակը տարածաշրջանում։

 Համանախագահները Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեցին Ստեփանակերտում Արցախի Նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները և շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված իրենց առաջարկությունները։

 Զրուցակիցները քննարկեցին դեկտեմբերին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռանախագահների հետ հանդիպման հնարավորությունը։

Այս խորագրի վերջին նյութերը