Լրահոս

23.11.2012 17:00


Յուրա Մովսիսյանի կրունկի վնասվածքը սպասվածից լուրջ է

Յուրա Մովսիսյանի կրունկի վնասվածքը սպասվածից լուրջ է

«armsport.am»–ը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է բաց թողնել Ռուսաստանի առաջնության աշնանային հատվածի մնացած հանդիպումները: 25-ամյա հարձակվողի կրունկի վնասվածքը սպասվածից լուրջ է, ինչի մասին «Սպորտ էքսպրեսին» հայտնել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը:

«Հույսը դեռ չենք կորցրել: Յուրան մարզվում է անհատական ծրագրով, բայց որոշակի զգացողություններ մնում են: Նման իրավիճակում խաղացողի առողջությունը վտանգելն անթույլատրելի է:

Հավանական է, որ նա մինչև գարուն ասպարեզ դուրս չգա, սակայն ես չեմ կարող բացառել, որ նա խաղադաշտ դուրս կգա մինչև ընդմիջում կայանալիք վերջին խաղում»:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը վերջին 3 շաբաթներին խաղադաշտ դուրս չի եկել:

Այս խորագրի վերջին նյութերը