Ահարոն Ադիբեկյան. «Ամենաազդեցիկ գործոնը ԲՀԿ-ի որոշումն է»
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր ասուլիսում ընդգծել է, որ առաջիկա նախագահակական ընտրությունների ամենաազդեցիկ գործոնը ԲՀԿ-ի որոշումն է:
–ԲՀԿ-ն ունի երեք հնարավորություն՝ ունենալ սեփական թեկնածու, սատարել թեկնածուներից մեկին, սատարել գործող նախագահին, կա նաև չորրորդը՝ ոչինչ չանել: Այսօրվա պահին ավելի հավանական է սեփական թեկնածուով հանդես գալը, բայց, թե ով է այդ թեկնածուն, չակերտները չեն բացում,–ասել է նա՝ հավելելով, որ իշխանամետ ընտրազանգվածի ձայները կիսվում են ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի ու նաև ԲՀԿ-ի միջև, և եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվի նախագահի թեկնածու, ապա 20 տոկոս ձայն կստանա իշխանամետ ընտրազանգվածից։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ԲՀԿ-ն, ըստ նրա, ունի 45 տոկոս վարկանիշ, որը նախընտրական քարոզարշավի ընթացքում կարող է կա՛մ ավելանալ, կա՛մ պակասել:
Սոցիոլոգը կարծում է նաև, որ Ծառուկյանը կարող է երկրորդ փուլ պարտադրել։

7or.am