Լրահոս

23.11.2012 14:40


Տիգրան Ուրիխանյան. «Տարածված տեղեկատվությունը, թե փորձել եմ ազդել ոստիկանների աշխատանքի վրա, իրականությանը չի համապատասխանում»

Տիգրան Ուրիխանյան. «Տարածված տեղեկատվությունը, թե փորձել եմ ազդել ոստիկանների աշխատանքի վրա, իրականությանը չի համապատասխանում»

Նոյեմբերի 22-ին տեղի ունեցած ավտոպատահարի կապակցությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Շնորհակալությում եմ հայտնում բոլոր լրատվամիջոցներին, սակայն գտնոմ եմ, որ առանց որևէ հետևանքի շարքային պատահարի առթիվ համեստ անձիս շուրջ նման ուշադրություն կենտրոնացնելը տեղին չէ: Պարզապես ցանկանում եմ նշել, որ ոստիկանության աշխատանքներին որևէ կերպ չեմ միջամտել և ակնկալում եմ անկողմնակալ հետաքննություն: Տարածված տեղեկատվությունը, թե փորձել եմ ազդել ոստիկանների աշխատանքի վրա, իրականությանը չի համապատասխանում:

Հարգանքով՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան»

Այս խորագրի վերջին նյութերը