Լրահոս

23.11.2012 14:27


ՀՀԿ պատգամավորի կարծիքով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումներն ավելի են մեծանալու

ՀՀԿ պատգամավորի կարծիքով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումներն ավելի են մեծանալու

«Խիստ հարգանքով եմ վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը Բաքվում: Այո, մեր բոլորի ցանկությունն է, որ Ադրբեջանը վաղ թե ուշ ճանաչի ԼՂՀ ինքնորոշման իրավունքը»,–այսօրվա ասուլիսին հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը։ Ըստ բանախոսի՝ քանի որ բազմից  նշվել է, որ ԼՂՀ բնակչությունը վտանգված է լինելուԱդրբեջանում, ապա դա ավելի է խորացնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

«Հայկական կողմը հավատարիմ է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, և դրա ապացույցը հրադադարի ռեժիմի պահպանումն է: Մենք բազմից ենք բարձրացրել դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու հարցը, բայց այդ խնդիրը չի լուծվել: Կարծում եմ, որ Ադրբեջանի վրա ճնշումներն ավելի են մեծանալու միջազգային հանրության կողմից: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցն Արցախ ցույց է տալիս, որ հաշվի է առնվում ԼՂՀ-ի դերը՝ որպես կարևորագույն սուբյեկտ, խնդրի կարգավորման գործընթացում»,–ասել է Ա. Զաքարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը