Ոստիկանությունն անդրադարձել է Սերժ Սարգսյանի թիկնազորի ուղղությամբ կրակոցին՝ առանց թիկնազորի անուն տալու, նախագահի մամուլի խոսնակն էլ հերքում է
ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է Սերժ Սարգսյանի թիկնազորի ուղղությամբ կրակոցին՝ առանց թիկնազորի անուն տալու։ Ոստիկանությունից միայն հետյալն են տեղեկացրել.
«Նոյեմբերի 21-ին` ժամը 1-ի սահմաններում, անհայտ անձը Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում, Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցին հարող հատվածում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով դեպի Հրազդանի կիրճ ընթանալիս, մոտ 5 մետր հեռավորությունից կրակոց է արձակել իր երթեւեկելի գոտով ընթացող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ուղղությամբ, սակայն գնդակը դիպչելով ավտոմեքենայի դիմապակուն՝ անդրադարձ է կատարել:
«Օպել Վեկտրա»-ն հայտնաբերվել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող տարածքում: Մեքենայում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, նույն տրամաչափի պարկուճ, վարորդի՝ Աշոտ Կ.-ի փաստաթղթերը: Դեպքի վայրի զննությամբ՝ Ծովակալ Իսակովի պողոտայի 2 հասցեին հարող տարածքում, հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ:
Փաստի առթիվ նոյեմբերի 21-ին ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով:
Նոյեմբերի 21-ին նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1963 թ. ծնված Աշոտ Կ.-ն, ում ձախ ոտքի շրջանում հայտնաբերվել է հրազենային վնասվածք, եւ բժշկական օգնություն ստանալու նպատակով նրան տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Աշոտ Կ.-ն հայտնել է, որ չի հիշում՝ ինչ է տեղի ունեցել իր հետ: Նույն օրը նրա ձերբակալելու մասին որոշում է կայացվել:
Նոյեմբերի 22-ին Աշոտ Կ.-ի կինը ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացրել «Մակարով» ատրճանակ՝ հայտարարելով, որ հայտնաբերել է իրենց տան մոտ, փողոցում դրված աղբամանի մեջ:
Աշոտ Կ.-ն ցուցմունք է տվել, որ նոյեմբերի 20-ին ինքը օղի է խմել ծնողների շիրիմի մոտ, հետո որոշել է գալ Երեւան: Ճանապարհին իր ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և դիմել փախուստի: Հասնելով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ՝ նկատել է մի ավտոմեքենա, որն իրեն նախազգուշացնող ազդանշան է տվել: Նրան վախեցնելու նպատակով՝ նստելատեղի կողային հատվածից վերցրել է ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակը եւ մեկ անգամ օդ կրակել: Հետո փորձել է ատրճանակը դնել նստելատեղի ձախ հատվածում, որի ժամանակ պատահամամբ կրակել է իր ձախ ոտքին ու ստացել հրազենային վնասվածք: Դրանից հետո եւս 4-5 րոպե վարելով՝ մեքենան թողել է փողոցում ու տաքսիով գնացել տուն:
Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է»:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ը, հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, այսօր գրել էր, որ նոյեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին: Մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) թերթի հետ զրույցում հաստատել է լուրը:
«Մեր աշխատակիցները երեկ գիշեր օդանավակայան գնալու ճանապարհին՝ Կոնյակի գործարանի ճանապարհի վրա են եղել, և մի համընթաց մեքենա է եկել, որի միջից կրակել են մեր մեքենայի վրա՝ մեր ծառայության մեքենայի: Պարզվել է, որ այդ վարորդը Էջմիածնի բնակիչ է, որը հենց մեքենայի միջից կրակել է մեր մեքենայի ուղղությամբ: Ոստիկանությունը տեղյակ է, և շատ օպերատիվ էլ աշխատել են, իսկ հանցագործն էլ արդեն հայտնաբերվել է»,–նշել է ՊՊԾ պետը:
Փոխարենը նախագահի մամուլի խոսնակը, այս հրապարակումից հետո, հերքել է, որ նախագահի թիկնազորի կամ նախագահին սպասարկող ավտոմեքենաների հետ որևէ միջադեպ է տեղի ունեցել։
«Որեւէ միջադեպ Հայաստանի նախագահի թիկնազորի կամ նախագահին սպասարկող ավտոմեքենաների հետ տեղի չի ունեցել»:
Այդ մասին «news.am»-ի հարցմանն ի պատասխան` հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը։ Նա նշել է, որ հիշատակած պատահարը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի թիկնազորի հետ որեւէ առնչություն չունեցող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հետ, որը ՀՀ ՊՊԾ-ում օգտագործվում է ընթացիկ աշխատանքների համար:

7or.am