Աշխարհ

23.11.2012 13:26


Վրաստանում համաներվել է 519 բանտարկյալ

Վրաստանում համաներվել է 519 բանտարկյալ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Սուրբ Գեորգիի (Գիորգոբա) տոնի կապակցությամբ համաներում է շնորհել 519 բանտարկյալի։ Նրանցից 50-ի ազատազրկման ժամկետը կկրճատվի, իսկ մյուսները ազատ կարձակվեն: Համաներվածներից 43-ը կանայք են: Պետական հանձնաժողովը դիտարկել է 1400 գործ և առաջարկել է համաներել մոտ կեսին:

Այս խորագրի վերջին նյութերը