Լրահոս

23.11.2012 18:02


Դեսպան Մանուկյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարի հետ

Դեսպան Մանուկյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարի հետ

Նոյեմբերի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեցՎրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայիհետ:

Շնորհավորելով նախարարին նման պատասխանատու պաշտոնում նշանակվելուկապակցությամբ` դեսպան Մանուկյանն ընդգծեց, որ մշակույթը երկու երկրների փոխհարաբերությունների ամենակարեւոր ոլորտներից է, ինչի պատճառը հայ եւ վրաց ժողովուրդների մշակութային արմատների մեծ ընդհանրությունն է:

Վրաստանի մշակույթի նախարարը, իր խոր հարգանքն արտահայտելով հայկականմշակույթի հանդեպ, կարեւորեց այն բոլոր նախաձեռնությունները, որոնք հնարավորություն կտան մեր ժողովուրդներին եւ հասարակություններին,  հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, առավել լավ ճանաչել միմյանց: Այս կապակցությամբ ՀՀ դեսպանն առաջարկեց Վրաստանում խթանել որոշ ծրագրերի, մասնավորապես հեռուստանախագծեր, որոնք նախորդ տարիներին հաջողությամբ իրականացվել են Հայաստանում, եւ որոնք Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կտան ավելի լավ ճանաչելու Հայաստանը եւ հայ ժողովրդի մշակույթը: Զրուցակիցները համաձայնեցին այդօրինակ նախագծերի ծրագրման եւ իրականացման արդյունավետության հարցում:

Դեսպան Մանուկյանը եւ նախարար Օդիշարիան քննարկեցին Վրաստանի տարածքում գտնվող հայկական հոգեւոր եւ մշակութային հուշարձանների պահպանության եւ վերականգնման, ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին վերադարձնելու հետ կապված հարցեր` կարեւորելով վերջիններիս արագ եւ արդյունավետ լուծումը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Վրաստանի մշակույթին նախարարությունների միջեւ 2013-2015թթ. համագործակցության ծրագրի նախագծի շրջանակներում, ինչպես նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվելիք մշակութային միջոցառումներին նախարարության աջակցությանը եւ համատեղմ իջոցառումների կազմակերպմանը:

Այս խորագրի վերջին նյութերը