Քաղաքական

23.11.2012 12:49


Լյովա Խաչատրյան. «ԲՀԿ–ն անհանգստանում է ժողովրդի վիճակով»

Լյովա Խաչատրյան. «ԲՀԿ–ն անհանգստանում է ժողովրդի վիճակով»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ ԲՀԿ–ն նախագահական ընտրությունների հետ կապված իր որոշումը կհրապարակի ակտիվի հետ հանդիպումները և տարածքային կառույցների տրամադրություններն ամփոփելուց հետո՝ կուսակցության քաղխորհրդի նիստում: Նիստի օրը դեռևս որոշված չէ։

ԲՀԿ-ն այսօր հզոր կուսակցություն է և չի կարող որևէ բանից տագնապել։ Միայն կարող է անհանգստանալ և անհանգստանո՛ւմ է ժողովրդի վիճակով,–հայտարարել է պատգամավորը:

Նա նաև նշել է, որ թեև պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակագրով, սակայն միշտ էլ հայտարարել է, որ 100%–ով համամասնական ընտրակարգի կոմնղակիցն է։

–Ես դեմ եմ մեծամասնականին։ Այնտեղ գաղափարական պայքար չկա: Այն բերում է անձնական պայքարի, ձեռնամարտի, թշնամանքի։ Ինքս պարտադրված  եմ մասնակցել մեծամասնականով, քանի որ խաղի կանոները չփոխվեցին,-ասել է Լ. Խաչատրյանը:

Իսկ ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին ՀՀԿ–ի չմասնակցելը ԲՀԿ–ական պատգամավորը Սահմանադրության խախտում է համարել։

–Նիստը վարողը չէր գրանցվել, բայց շարունակում էր այն վարել,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը