Լրահոս

23.11.2012 12:35


Գլխավոր հյուպատոս հանդիպել է Աջարիայի կառավարության նախագահի հետ

Գլխավոր հյուպատոս  հանդիպել է Աջարիայի կառավարության նախագահի հետ

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը հանդիպել է Աջարիայի ինքնավար Հանրապետության Կառավարության նորանշանակ նախագահ Արչիլ Խաբաձեին:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ՀՀ գլխավոր հյուպատոսը շնորհավորել է Աջարիայի նոր ղեկավարին նշանակման կապակցությամբ` հույս հայտնելով, որ Ինքնավար Հանրապետության եւ ՀՀ գլխավոր հյուպատոսության միջեւ առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի նաեւ նոր ղեկավարության օրոք: Աջարիայի նախագահը տեղեկացրել է նոր ծրագրերի, ինչպես նաև նախկինում սկսված ծրագրերն ավարտին հասցնելու իր մտադրության մասին:

ՀՀ գլխավոր հյուպատոսը եւ Աջարիայի կառավարության նախագահն անդրադարձել են Բաթում-Խուլո-Ախալցիխե-Բավրա` Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող ավտոճանապարհի շինարարությանը, ինչի առիթով պրն. Խաբաձեն հայտնել է, որ երկրի ղեկավարությունը հաստատակամ է այդ ճանապարհը կառուցելու գործում: Ճանապարհը գրեթե կրկնակի կկրճատի Հայաստանի հետ ավտոհաղորդակցության տեւողությունը, ինչի շնորհիվ ավելի շատ զբոսաշրջիկներ կարող են այցելել Աջարիայի առողջարաններ:

Զրուցակիցները շոշափել են աջարահայ համայնքին վերաբերող խնդիրների լայն շրջանակ: Կառավարության ղեկավարն ընդգծել է վերջինիս ակտիվ դերը Ինքնավար Հանրապետության կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Քննարկվել են նաեւ Աջարիայի եւ ՀՀ Լոռու մարզի քույր քաղաքների միջեւ համագործակցության հետագա խորացմանն առնչվող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը