Լրահոս

23.11.2012 12:20


Սևանա լիճ է բաց թողնվել 366 հազ. մանրաձուկ

Սևանա լիճ է բաց թողնվել 366 հազ. մանրաձուկ

Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացրել է արդեն ավանդական դարձած Սևանա լճում ձկնորսության արգելանքի ռեժիմի սահմանման վերաբերյալ խորհրդակցություն:

Խորհրդակցությանը մասնակցել են բոլոր շահագրգիռ կողմերը՝ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, մարզային ոստիկանության, լճին հարակից համայնքների ղեկավարները:

Քննարկվել են Սևանա լիճը գոտևորող անտառային բոլոր ճանապարհների փակման և հսկիչ կետերի տեղեկայման, լճից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրսբերման, շուրջօրյա հերթապահության սահմանման մասին հարցեր:

Արամ Հարությունյանը ընդգծել է, որ Գեղարքունիքի մարզում ձկնագողության դեպքերի նվազեցման ուղղությամբ կազմակերպվելու են խիստ միջոցառումներ:

Բնապահպանության նախարարի  հանձնարարականով, մոտակա երեք օրերի ընթացքում պետք է սահմանել  շուրջօրյա հսկողություն, քանի որ մանրաձկան բացթողումից, հետո այն մնում է նույն տեղում՝ մինչև ադապտացիոն շրջանի ավարտը:

Խորհրդակցությանը հաջոդել է 2012թ. պետական բյուջեով նախատեսված ձկան պաշարների համալրում ծրագրի շրջանակներում գեղարքունի և ամառային իշխանի մանրաձների բացթողումը Սևանա լիճ:

Այս տարի Սևանա լիճ է բաց թողնվել 3 գրամ և ավելի կշռով 200 հազ. հատ ամառային իշխան և 166 հազ. հատ գեղարքունի մանրաձուկ, որոնք ձեռք են բերվել «Արևաձուկ» կազմակերպությունից և Անգեղակոթի ձկնաբուծական գործարանից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 59,5 մլն դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը