Քննարկում «Եկամտային հարկի մասին» ՀՀ նոր օրենքի վերաբերյալ
2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Եկամտային հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, համաձայն որի հարկատուն պարտավոր է յուրաքանչյուր ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել սահմանված ձևի եկամտային հարկի ամփոփ հաշվարկ: Սակայն այսօր ոչ բոլոր տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն ունեն համակարգչի և համացանցի միջոցով էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելու: Այդ նպատակով «Ազգային համագործակցություն» հիմնադրամը Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել է քննարկումների շարք՝ աջակցելու փոքր և միջին ձեռնարկատերերին, որպեսզի վերջիններս կարողանան կատարել օրենքի պահանջները: Այսօր՝ նոյեմբերի 23-ին՝ ժ. 15։00-ին, տեղի կունենա հերթական քննարկումը, որին հրավիրված են մասնակցելու Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:
Քննարկում «Եկամտային հարկի մասին» ՀՀ նոր օրենքի վերաբերյալ
2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Եկամտային հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, համաձայն որի հարկատուն պարտավոր է յուրաքանչյուր ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել սահմանված ձևի եկամտային հարկի ամփոփ հաշվարկ:
Սակայն այսօր ոչ բոլոր տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն ունեն համակարգչի և համացանցի միջոցով էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելու:
Այդ նպատակով «Ազգային համագործակցություն» հիմնադրամը Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել է քննարկումների շարք՝ աջակցելու փոքր և միջին ձեռնարկատերերին, որպեսզի վերջիններս կարողանան կատարել օրենքի պահանջները:
Այսօր՝ նոյեմբերի 23-ին՝ ժ. 15։00-ին, տեղի կունենա հերթական քննարկումը, որին հրավիրված են մասնակցելու Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: