Լրահոս

23.11.2012 11:10


Օբաման ներել է ու կերել

Օբաման ներել է ու կերել

ԱՄՆ–ում նշվող Գոհաբանության տոնի կապակցությամբ նախագահ Բարաք Օբաման այսպես ասած ներում է շնորհել 2 հնդկահավի, որոնք նախատեսված են եղել տոնական սեղանին հայտնվելու համար։ Օբաման ընտանիքի անդամների հետ Գոհաբանության օրվա նախօրեին, ինչպես ավանդույթն է պահանջում, կամավոր աշխատել է՝ պարենամթերք փաթեթավորելով և դրանք կարիքավոր տարեցներին և երեխաներին բաժանելով: Իսկ երեկոյան արդեն մյուս բոլոր ամերիկացիների օրինակով Սպիտակ տանը տոնական սեղան են գցել և մտերիմ ընկերների շրջապատում նշել Գոհաբանության օրը։ Նրանք կերել են ավանդական տապակած հնդկահավ, պանրով մակարոն, քաղցր կարտոֆիլ, պյուրե, զանազան քաղցրեղեն։

Այս խորագրի վերջին նյութերը