Լրահոս

23.11.2012 10:58


Սարկոզիին 12 ժամ հարցաքննել են

Սարկոզիին 12 ժամ հարցաքննել են

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին Բետանկուրի գործով հարցաքննել են որպես հարկադիր վկայի։ Այն տևել է 12 ժամ։ Ֆրանսիայում հարկադիր վկան համարվում է ո՛չ վկա, ո՛չ էլ մեղադրյալ։ Նա չի կարող բողոքարկել դատարանի վճիռը։

Այս գործը հարուցվեց, երբ L'Oreal ընկերության հիմնադիր, մեծահարուստ Լիլիան Բետանկուրի հաշվապահը հայտարարեց, որ ղեկավարը 150 հազ. եվրո է նվիրաբերել Սարկոզիի նախընտրական քարոզարշավին, այն դեպքում, երբ Ֆրանսիայի օրենսդրությամբ՝ 4 600 եվրոյից ավելի իրավունք չկա փոխանցել։ 

Հիշեցնենք, որ նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակն էլ հարցաքննվել և մեղավոր էր ճանաչվել։

Այս խորագրի վերջին նյութերը