Լրահոս

23.11.2012 10:15


«Հայաստան» համահայակական հիմնադրամի հեռուստամարաթոնում հավաքվել է 21 մլ 422 հազ. 477 ԱՄՆ դոլար

«Հայաստան» համահայակական հիմնադրամի հեռուստամարաթոնում հավաքվել է 21 մլ 422 հազ. 477 ԱՄՆ դոլար

Այսօր Երևանի ժամանակով ժամը 08։00-ին ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական՝ 15-րդ հեռուստամարաթոնը։

Այս տարի հանգանակությունների և դրանց խոստումների ընդհանուր գումարը կազմել է 21 մլ 422 հազ. 477 ԱՄՆ դոլար։

Ամենախոշոր նվիրատուներն են «Ռեսո Գարանտիա» ընկերության հիմնադիրներ Սարկիսով եղբայրները՝ 4 մլն դոլար, որով կվերանորոգվի Ստեփանակերտի թիվ 1 դպրոցը:

Երկրորդ խոշոր բարերարը Լևոն Հայրապետյանն է, ով խոստացել է 2 մլն դոլար տրամադրել Արցախում կառուցվելիք Սուվորովի անվան ռազմական ուսումնարանին։  Երրորդը Հայկ Մագաքելյանն է՝ 1,6 մլն դոլար։

Հիշեցնենք, որ այս տարի հավաքված գումարը ուղղվելու է Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների զարգացմանը, ինչպես նաև սիրիահայերի խնդիրներին։

Նախորդ տարի հիմնադրամի դրամահավաքի գումարը կազմել էր մոտ 30,9 մլն դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը