Լրահոս

23.11.2012 09:27


Մեքսիկայի հեռացող նախագահը ցանկանում է երկիրը վերանվանել

Մեքսիկայի հեռացող նախագահը ցանկանում է երկիրը վերանվանել

Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը, ով պաշտոնից կհեռանա նոյեմբերի 30-ին,  առաջարկով դիմել է Կոնգրեսին՝ երկրի  «Մեքսիկայի Միացյալ Նահանգներ» անվանումը փոխարինել պարզապես «Մեքսիկայով»։

«Մեզ այլևս հարկավոր չէ կրկնօրինակել այլ երկրների անվանումները։ Կներեք բառախաղի համար, բայց Մեքսիկան Մեքսիկա է»,–հայտարարել է Կալդերոնը։
Մեքսիկան ներկայիս պաշտոնական անվանումը ստացել է XIX դարում անկախություն ձեռք բերելուց հետո։ Երկրի նոր ղեկավարությունը կրկնօրինակել էր ԱՄՆ անվանումը։ Մեքսիկայի ամբողջական անվանումն օգտագործվում է միայն պաշտոնական փաստաթղթերում և արարողություններում։

Այս խորագրի վերջին նյութերը