Նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանն ընտրվել է Եվրոպայի Խորհրդի մեկ և ՄԱԿ-ի երկու կառույցներում
2012թ. նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանն ընտրվել է Եվրոպայի Խորհրդի մեկ և ՄԱԿ-ի երկու կառույցներում: Դրանցից առաջինը ԵԽ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբն է, որի անդամ է վերընտրվել ՀՀ ներկայացուցիչ, ներկայումս այդ խմբի փոխնախագահ Գյուլնարա Շահինյանը: 2008 թվականին ստեղծված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբը (GRETA) վերահսկում է Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման դեմ պայքարի կոնվենցիան վավերացրած երկրների կողմից կոնվենցիայի դրույթների կատարումը:
Հայաստանը վերընտրվել է նաևՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 2013-2019թթ. Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում (UNCITRAL): Միջազգային իրավունքի հանձնաժողովը ՄԱԿ-ի առանցքային իրավական մարմինն է միջազգային առևտրային իրավունքի ոլորտում: Նրա խնդիրը մասնավոր իրավունքի նորմերի արդիականացումն ու համապատասխանեցումն է միջազգային իրավունքի նորմերին:
Մեծ կարևորություն ունի Հայաստանի` ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման կոմիտեին (COPUOS) անդամակցելը: Հայաստանի անդամակցության օգտին է քվեարկել ՄԱԿ-ի ԳԱ 4-րդ կոմիտեն: