Ճշտվում է Արմավիրում աշակերտների և ուսուցիչների թունավորման ստույգ պատճառը
Արմավիրի Նոր Արտագես համայնքի միջնակարգ դպրոցում արձանագրված թունավորման դեպքերի վերաբերյալ ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարութան մասնագետների խումբը մեկնել է Նոր Արտագես: Տեղի մասնագետների հետ իրականացվել է իրավիճակի վերլուծություն, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:
Վերլուծությունից պարզվել է, որ դպրոցի մի խումբ աշակերտների և ուսուցիչների շրջանում արձանագրվել են ինքնազգացողության վատացում, սրտխառնոց, գլխապտույտ, հեղձուկ: Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Հոսպիտալացման դեպքեր չկան: Տուժածների ինքնազգացողությունը բավարար է:
Ճշտվում է թունավորման ստույգ պատճառը։ Հավանական է, որ այն եղել է դպրոցի ջեռուցման նպատակով առաջին անգամ օգտագործված հեղուկ վառելիքը: