Քաղաքագետ. «ԼՂ հիմնահարցում և հայ-թրքական հարաբերություններում առաջընթացի հավանականությունը շատ փոքր է»
Լրագրողների հետ մամլո ասուլիսի ժամանակ Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը իր կարծիքն է հայտնել այս տարի սպասվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ու հայ-թրքական հարաբերություննրի շուրջ գործընթացների վերաբերյալ։
Բանախոսի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ տարվող բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կշարունակվեն նաև այս տարի, և որևէ լուրջ առաջընթացի սպասել չի կարելի։
Ինչ վերաբերում է հայ-թրքական սառեցված հարաբերություններին՝ Իսկանդարյանը գտնում է, որ մինչև այս տարվա ամառ՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների ավարտը, բացարձակապես ոչինչ չի փոխվի։ Իսկ դրանից հետո էլ որևէ առաջընթացի հավանականությունը շատ փոքր է, որը կախված կլինի շատ ու շատ գործոններից։