Լրահոս

22.11.2012 19:08


Արմենակ Դովլաթյանն ինքնաբացարկ է հայտնել

Արմենակ Դովլաթյանն ինքնաբացարկ է հայտնել
Թիվ մեկ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված ՀԱԿ անդամ Արմենակ Դովլաթյանն ինքնաբացարկ է հայտնել։ Այդ կապակցությամբ նա հետևյալ հայտարարությունն է տարածել.
«Հարգելի հայրենակիցներ.


Թիվ 1 (Ավան, Ավան Առինջ, Նոր Նորքի 2-րդ զանգված) ընտրատրածքի ընտրողներ, համակիրներ, կուսակցական ընկերներ:

Քիչ առաջ ես ներկայացրել եմ դիմում` դեկեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական կարգով արտահերթ ընտրություններին մասնակցության իմ ինքնաբացարկի մասին:

Այն հնարավորությունները, որոնք կային այդ տարածքում ընտրությունների մասնակցելու և հաղթելու համար, մնում են ուժի մեջ, սակայն կան որոշ հանգամանքներ, որոնք ինձ և իմ ընկերներին ստիպեցին առժամանակ չմասնակցել ընտրություններին:
Հայտնում եմ իմ շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր այս վերջին օրերին աջակցել են և պատրաստ էին աջակցել ինձ, ընտրարշավի ընթացքում: 
Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, ովքեր պատրաստ էին քվեարկել և պաշտպանել իմ թեկնածությունը դեկտեմբերի 2-ին սպասվող ընտրություններին:
Ուզում եմ նշել, որ Աժ պատգամավորի մանդատը ինձ եւ իմ կուսակցական ընկերների, ինչպես նաեւ համախոհների համար գերնպատակ չէր: Ապացույցը` 2012թ. մայիսին տեղի ունեցած Աժ ընտրությունների ժամանակ ՀԱԿ համամասնական ցուցակի վերջում ինքնակամ գրանցվելու փաստն է:
Իմ կուսակցական ընկերների եւ աջակիցների հետ հարցը քննարկելուց հետո, այսօր որոշեցինք` մեր ունեցած հնարավորությունները եւ ռեսուրսները խնայել, առաջիկայում տեղի ունենալիք նախագահական ընտրություննրին ընդդիմադիր թեկնածուի օգտին ներդնելու նպատակով: Միաժամանակ որոշեցինք չխանգարել նույն ընտրատարածքում առաջադրված "Ժառանգություն" կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանին` մայիսին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ նրա կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակով:
ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՄԱՔՈՒՐ, ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ` 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՉՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` 
ԱՐՄԵՆԱԿ ԴՈՎԼԱԹՅԱՆ»։

Այս խորագրի վերջին նյութերը