Լրահոս

22.11.2012 17:18


Հ. Բագրատյան. «Փառք աստծո շուտով ընտրություններ են։ Մի երկու մեքենա էլ ցախավել կբերենք»

Հ. Բագրատյան. «Փառք աստծո շուտով ընտրություններ են։ Մի երկու մեքենա էլ ցախավել կբերենք»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մեր երկրում ապրելը գնալով անտանելի է դառնում։ Խնդիրը միայն նյութականը չէ։ Երբեմն ապշում ես, թե այս ի՞նչ տեսակ է եկել իշխանության։ Այսօր օգնականս ինձ է ուղարկում այս նյութը (http://www.7or.am/am/news/view/43213/)՝ ֆինանսների փոխնախարար ոմն Վ. Արամյան իր ֆեյսբուքի էջում մի լավ “քլնգել” է ինձ ու ասել, որ իմ բերած թվերը ճիշտ չեն։ Ո՞ր թվերը։ Նա վկայակոչել է հետևյալ աղբյուրը՝http://hetq.am/arm/news/20559/hrant-bagratyani-aselov-byuje-2013-y-hakasahmanadrakan-e.html#.UKODj512MKg.facebook։ Մարդը սխալս գտել է ու մի լավ ինձ տեղը դրել։ Էլ քաչալ շուն, էլ քոռ փիսո… էս մարդը պարբերաբար գալիս էր ԱԺ և երևի լսում էր ես ի՞նչ էի ասում։ Հիմա վերցրել “Հետք”-ի նշված հրապարակումը։ Ճիշտ է անում, բայց բայց բայց։ Հետքը պարզապես սխալվել է ցուցանիշների անվանարկման հարցում։ 20% աճը վերաբերում է պետական բյուջեի եկամուտներին 2008-2012թթ (912 մլրդ։ 759 մլրդ), այլ ոչ թե աշխատավարձին (աշխատավարձի մասին ընչդհանրապես խոսք չկա)։ Այս համեմատությունը իդեալական չէ, քանի որ այս կառավարությունն իր աշխատանքները սկսել 2008-ի կեսերից (ծրագիրը հաստատվել այդ ժամանակ)։ Իհարկե, ճիշտ կլիներ 2013-ի առաջին կեսը համեմատել 2008-ի առաջին կեսի հետ։ Դժբախտաբար նման վիճակագրություն ես չունեմ ձեռքիս տակ։ Համենայն դեպս, նկատի ունենալով, որ 2012-ի բյուջեն կկատարվի (իրականում այն փոքր ինչ թերակատարվում է), կարելի է ասել որ բյուջեն 4 տարում բացարձակ թվով աճել է ընդամենը 20% տոկոսով։ Կրկնում եմ աշխատավարձի մասով խոսք չկա։ Հիմա այդ նույն ժամանակահատվածում գներն աճել են առնվազն 25 տոկոսով (2009-2012թթ շղթայական գնաճ՝ 2012-ը գնահատել եմ 3,1%)։ Եվ ուրեմն 2012-ի բյուջեով առնվազն 5 տոկոսով քիչ ապրանք ու ծառայություն կարելի էր գնել, քան 2008-ին։ Այլ խոսքերով, բյուջեն պակասել է։ Մի այլ թիվ էլ եմ ասել. քանի որ 2012-ը դեռ չի վերջացել կարելի վերցնել 2008-2011թթ գումարային գնաճը։ Այս դեպքում ստացվում է մոտ 34%։ Նշանակում է, որ կարելի է նաև բյուջեի անկումը գնահատել մոտ 14%։

Փառք աստծո շուտով ընտրություններ են։ Գալու եմ։ Մի երկու մեքենա էլ ցախավել կբերենք։ Այնպես որ բոլորիդ կբավարարի»։

Այս խորագրի վերջին նյութերը