Լրահոս

22.11.2012 16:52


Հայ-բրիտանական գործարար կապերի ընդլայնում

Հայ-բրիտանական գործարար կապերի ընդլայնում

Նոյեմբերի 26-ին Միացյալ Թագավորությունից Երևան են ժամանելու գործարարներ՝ ծանոթանալու Հայաստանում գործարար համագործակցության պայմաններին և հնարավորություններին:

Այցի կազմակերպիչներն են Երևանում Բրիտանական դեսպանատունը և «Բրիթիշ Էքսփրթայզ»-ը՝ Միացյալ թագավորության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

 «Բրիտանական դեսպանատունը իր առաջնայնությունն է համարում հայ–բրիտանական բիզնես կապերի ամրապնդումը և երկկողմանի ներդրումների խրախուսումը, ուստի մենք ողջունում և աջակցում ենք նման ցանկացած նախաձեռնության». Քեթի Լիչ, Հայաստանում ՄԹ դեսպան:

Հայաստանում պատվիրակությանը կընդունի ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Գործարարները հանդիպում կունենան համապատասխան բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ ու կքննարկեն հնարավոր համագործակցության հարցեր:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը