Լրահոս

22.11.2012 16:25


Մատաղիսի գործի քննությունը շարունակվում է

Մատաղիսի գործի քննությունը շարունակվում է

2012թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործի քննությունը:

Նախորդ դատական նիստի ընթացքում մեղադրողները պետք է ներկայացնեին իրենց  ճառերը: Սակայն նիստին ներկայացել էին երեք մեղադրողներից մեկը, տուժողներից մեկի իրավահաջորդը, ամբաստանյալները և նրանց շահերի պաշտպանը:

Դատին ներկայացած մեղադրողը դատարանում հայտնել էր, որ մյուս երկու մեղադրողներից մեկը գտնվում է բուժման մեջ, իսկ մյուսը՝ արձակուրդում: Մեղադրողների՝ արձակուրդի մեջ գտնվելու և հիվանդության վերաբերյալ ապացույցներ, սակայն, դատարան չէին ներկայացվել:

Նշենք, որ մեղադրողների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվել է արդեն երեք անգամ:

Հիշեցնենք, որ Մատաղիսի գործով մեղադրանք է առաջադրված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Այս խորագրի վերջին նյութերը