Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի հայտարարությունը հրապարակելու առաջարկությամբ հանդես է եկել նրա նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը:
Արձագանքելով Հայաստանի հրեական համայնքի նախագահ, Եվրասիական հրեական կոնգրեսի Գերագույն խորհրդի անդամ, Եվրոպական հրեական խորհրդարանի պատգամավոր Ռ. Վարժապետյանի հայտարարությանը` Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր մտահոգությունն է հայտնում Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Սիրիայում, ինչպես նաև Իսրայելի և Գազայի հատվածի սահմանագծին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Դատապարտելով ահաբեկչական գործողությունները՝ անկախ դրանց կազմակերպիչների հետապնդած նպատակներից` ասոցիացիան հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ:
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան հույս է հայտնում, որ առաջին հերթին ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջնորդական ջանքերի շնորհիվ նոյեմբերի 21-ին ուժի մեջ մտած զինադադարը կարող է հիմք դառնալ հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վերսկսման համար: