Գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է ՀՀ տարածքի երկրորդ պայմանական բլոկում նավթի և բնական գազի հայտնաբերման նպատակով «Ինտեգրալ» ՓԲԸ կողմից հիմնադրված «Ինտեգրալ պետրոլեում» ՍՊԸ-ին տալ նավթային գործունեության իրավունք և նրա հետ կնքել նավթի և բնական գազի արտադրանքի բաժանման պայմանագիր։
ՀՀ կառավարությունը հաստատել է` - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կառուցվածքը, ինչի շնորհիվ կհստակեցվեն իրականացվող գործառույթները, կապահովվի ընդերքն օգտագործման տրամադրելու թափանցիկությունը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը, - ստորերկրյա ջրերի շահագործական պաշարի և կանխատեսումային ռեսուրսի դասակարգումը, - ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկման, ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումների կարգը` սահմանելով օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը, - Հայաստանի Հանրապետություն - Եվրամիություն ասոցացման համաձայնագրի նախագծով նախատեսված էներգետիկայի բնագավառի ներդաշնակեցման ենթակա իրավական ակտերի միասնական համալիր ցանկը, - ահաբեկության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, - «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2013թ. ծրագիրը, որի կենսագործմամբ ակնկալվում է եկող տարի ապահովել 820 հազ.–ից ավելի միջազգային և 520 հազ.–ից ավելի ներքին զբոսաշրջային այցելություն, - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչության և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրերը, - կրթության որակավորման շնորհման և նախկինում շնորհված որակավորման համապատասխանեցման կարգերը։
Կշարունակվի նավթի և բնական գազի որոնումը
Գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է ՀՀ տարածքի երկրորդ պայմանական բլոկում նավթի և բնական գազի հայտնաբերման նպատակով «Ինտեգրալ» ՓԲԸ կողմից հիմնադրված «Ինտեգրալ պետրոլեում» ՍՊԸ-ին տալ նավթային գործունեության իրավունք և նրա հետ կնքել նավթի և բնական գազի արտադրանքի բաժանման պայմանագիր։
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կառուցվածքը, ինչի շնորհիվ կհստակեցվեն իրականացվող գործառույթները, կապահովվի ընդերքն օգտագործման տրամադրելու թափանցիկությունը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը,
- ստորերկրյա ջրերի շահագործական պաշարի և կանխատեսումային ռեսուրսի դասակարգումը,
- ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկման, ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումների կարգը` սահմանելով օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը,
- Հայաստանի Հանրապետություն - Եվրամիություն ասոցացման համաձայնագրի նախագծով նախատեսված էներգետիկայի բնագավառի ներդաշնակեցման ենթակա իրավական ակտերի միասնական համալիր ցանկը,
- ահաբեկության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը,
- «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2013թ. ծրագիրը, որի կենսագործմամբ ակնկալվում է եկող տարի ապահովել 820 հազ.–ից ավելի միջազգային և 520 հազ.–ից ավելի ներքին զբոսաշրջային այցելություն,
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչության և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրերը,
- կրթության որակավորման շնորհման և նախկինում շնորհված որակավորման համապատասխանեցման կարգերը։