Խախտում կատարած վարորդը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Կապան քաղաքի բնակիչներից մեկի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ, Պաշտպանի գրությանն ի պատասխան, Կապանի քաղաքապետը հայտնել է, որ համայնքի տարածքում ներքաղաքային երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումները իրականացնում է օրենքով սահմանված կարգով մրցույթում հաղթող ճանաչված «Լավ ընկեր» ՍՊԸ-ն:
Քաղաքապետը հայտնել է նաև, որ ընկերության բոլոր վարորդները տեղեկացվել են իրենց իրավունքների և պարտականությունների մասին, իսկ փոխադրամիջոցի տեսանելի մասում փակցվել են տեղեկություններ ուղևորների իրավունքների և պարտականությունների մասին: Հավելենք, որ, ըստ քաղաքապետարանի, խախտում կատարած վարորդը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: