Լրահոս

22.11.2012 15:15


Դատապարտյալ. «Այսպես կոչված արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խեղաթյուրել է իրականությունը»

Դատապարտյալ. «Այսպես կոչված արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խեղաթյուրել է իրականությունը»

«Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Հայկ Գալստյանի դիմումը.

«Հրազդան ՔԿՀ դատապարտյալ Հայկ Վաչեի Գալստյանս դիմում եմ և խնդրում լրագրողական կազմին, բացի «Շանթ» հեռաստետուսությունից (քանի որ վերջիներս աղավաղում են իրականությունը, նախարարի ցուցումով կարճ ցուցադրելով ամբողջական հարցազրույցը), այցելել ինձ: 20.11.2012 ին այսպես կոչված արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հեռուստատեսությամբ խեղաթյուրել է իրականությունը, ասելով, որ ինքնախեղման դեպքերը պայմանավորված են անհիմն պատճառներով: Քանի որ իմ ծնողները ունեն նախագահի կողմից հրահանգ «Հրազդան» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ը տեղափոխելու համար, ես դիմել էի բանտի ադմինիստրացիային այս հրահանգը կատարելու պահանջով, միաժամանակ հայտարարելով հացադուլ և կարելով աչքերս: Հիշեցնեմ, որ դրանից հետո ինձ այցելեց արդարադատության նախարարության պատվիրակությունը, որը խոստացավ կատարել Նախագահի հրահանգը: Սակայն, որ տեսանկյունով նայում եմ ՀՀ-ում ոչ թե ՀՀ նախագահն է որոշողը այլ Հ. Թովմասյանը: Ամեն դեպքում ոչ նախագահի հրահանգը, ոչ էլ նախարարի պատվիրակության խոստումը չկատարվեցին, ավելին,

20.11.2012 ԱԺ-ում կայացած հանրային լսումների ժամանակ, այսպես կոչված նախարարը պնդեց որ նրանք չեն գնալու ոչ մի զիջումների այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր արդարություն գտնելու համար դիմում են ինքնախեղման: Վիրավորված եմ ինձ զգում նաև այն բանից, որ Նաիրա Զոհրաբյանի հարցը արագորեն քաղաքականացվեց, և մեծ հաշվով մենք և մեր խնդիրները, ինչպես նաև բարձրաձայնվող հարցերը կրկին անտեսվեցին: Այս ամենը ինձ հիմք է տալիս մտածել, որ ինձ խայտառակ ձևով խաբել եք և չեք պատրաստվում ոչ մի բան անել ինձ համար: Այսպիսով, 21.11.2012 հայտարարում եմ անժամկետ հացադուլ, կրկին աչքերս կարելով, մինչ այն պահը, երբ դուք, պ-ն Թովմասյան անձամբ, կայցելեք ինձ բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ (ոչ մի լիազորված պատվիրակություն այլևս ընդունելի չէ ինձ համար): Իմ պահանջը ձեզ տեսնելն է, եթե այս անգամ էլ կարողանաք ֆռռցնել դատապարտյալի պահանջը, ասելով թե իբր միշտ թմրանյութ կամ բջջային հեռախոս ենք պահանջում մեր հացադուլներով և ինքնախեղումներով, ուրեմն հալալա ձեզ: Դե ինչ, կհանդիպենք «Հրազդան» ՔկՀ-ում, ընդմիշտ ձեր, դատապարտյալ Հայկ Գալստյան: 
Վճռական եմ շարունակել հացադուլս մինչև վերջ, անկախ հետևանքներից իմ առողջության համար»:

Այս խորագրի վերջին նյութերը