Րաֆֆի Հովհաննիսյան. «Ադրբեջանցիները՝ անկախ Լեռնային Ղարաբաղ, հայերը՝ Թուրքիա»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ մեկնել է Բաքու՝ մասնակցելու և ելույթով հանդես գալու նոյեմբերի 22-23-ին գումարվող «Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» (ICAPP) Գլխավոր վեհաժողովում: «Թուրան» գործակալությունը տեղեկացնում է, որ նա իր ելույթում անդրադարձել է ԼՂ–ի խնդրին և ընդգծել, որ այնտեղի բնակչությունն ինքնորոշման իրավունք ունի, և ինքը հույս ունի, որ հնարավոր կլինի խաղաղություն հաստատել։
«Պետք է հարգել Լեռնային Ղարաբաղի բնակչության սեփական ինքնության իրավունքը, մշակութային ժառանգությունը ու գիտակցել, որ կոշտ հայտարարությունները չեն նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը»,-հայտարարել է նա։
Խոսելով փախստականների մասին՝ Ր. Հովհաննիսյանն ասել է, որ թե՛ ադրբեջանցի, թե՛ հայ փախստականները պետք է հնարավորություն ստանան վերադառնալ՝ ադրբեջանցիները անկախ Լեռնային Ղարաբաղ, հայերը՝ Թուրքիա:
Նա ընդգծել է, որ այս հակամարտության հիմքում ԼՂ–ի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կիրառած ագրեսիան է, իսկ եթե ադրբեջանցիները խոսում են «օկուպացիայից», ապա չպետք է մոռանան, որ հայկական հողերի մեծ մասն էլ Ադրբեջանն ու Թուրքիան են օկուպացրել։

7or.am