Լրահոս

22.11.2012 12:32


ՊԵԿ պետի տեղակալ. «Ստվեր կա աշխատողների քանակի ու աշխատավարձերի մակարդակի ուղղությամբ»

ՊԵԿ պետի տեղակալ. «Ստվեր կա աշխատողների քանակի ու աշխատավարձերի մակարդակի ուղղությամբ»

Կառավարության այսօրվա նիստում Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը, անդրադառնալով մասնավոր հատվածում ընդհանուր հարկային մուտքերի և սոցվճարների գծով վճարումների աճին, ասել է, թե որքան էլ մասնավոր հատվածը մեծ է` ստվեր կա։ «Դրա համար պետք է իրականացնենք ոչ միայն վարչարարական, այլև օրենսդրական փոփոխություններ: Մտահոգիչ է աշխատողների իրական թվաքանակի պատկերը, քանի որ գտնում ենք, որ ստվեր կա աշխատողների քանակի ու աշխատավարձերի մակարդակի ուղղությամբ, քանի որ միջին հանրապետական աշխատավարձը որոշ ոլորտներում ցածր է»,- նշել է Ա. Ալավերդյանը:

Այս խորագրի վերջին նյութերը