Նախատեսվում է ԱՄՆ Հակամարտությունների տեսության ծրագրի ուսանողների այցը Արցախ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը Վաշինգտոնի Ջոն Հոպկինսի համալսարանի Միջազգային հարաբերությունների դպրոցի (SAIS) հրավերով դասախոսություն կարդաց հակամարտությունների տեսության ծրագրի ուսանողների համար: Դասախոսության թեման Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն էր:
Դեսպան Մարգարյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը, ԼՂ հիմնախնդրի արդի փուլը, բանակցային գործընթացը եւ հակամարտության կարգավորման հեռանկարները: Դասախոսությունից հետո ՀՀ դեսպանը պատասխանեց ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման մանրամասներին` միջնորդական առաքելությանը, բանակցային փուլերին, քննարկված փաստաթղթերին, տարածաշրջանային զարգացումների ազդեցությանը, հասարակությունների դերակատարությանը, այլ հակամարտությունների միջեւ զուգահեռներին եւ այլն:
Հակամարտությունների տեսության ծրագրի ուսանողները Միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսոր Վ. Զարթմանի ղեկավարությամբ առաջիկայում նախատեսում են այցելել Հայաստան եւ ԼՂՀ: