ՀԱՄԱՍ–ը կպահպանի զինադադարը, եթե Իսրայելը չխախտի այն
Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Խալեդ Մաշաալը հայտնել է, որ իրենք կպահպանեն զինադադարը, եթե Իսրայելը չխախտի այն: «Եթե Իսրայելը հարգի խաղաղության համաձայնագիրը, ապա պաղեստինցիները ևս կպահպանեն զինադադարը»,–«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ ասել է Մաշաալն՝ ընդգծելով, որ զինադադարի պայմաններից մեկը Իսրայելի կողմից Գազայի հատվածի մուտքն ապաշրջափակելն է:
Մաշաալն իր երախտագիտությունն է հայտնել Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիին՝ Իսրայելի հետ բանակցություններում միջնորդական ջանքերի համար, ինչպես նաև առանձին շնորհակալություն է հայտնել Իրանին՝ զենքի մատակարաման և ֆինանսական հարցերում աջակցելու համար: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը ուժի մեջ է մտել նոյեմբերի 21-ի երեկոյան:
ՀԱՄԱՍ–ը կպահպանի զինադադարը, եթե Իսրայելը չխախտի այն
Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Խալեդ Մաշաալը հայտնել է, որ իրենք կպահպանեն զինադադարը, եթե Իսրայելը չխախտի այն: «Եթե Իսրայելը հարգի խաղաղության համաձայնագիրը, ապա պաղեստինցիները ևս կպահպանեն զինադադարը»,–«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ ասել է Մաշաալն՝ ընդգծելով, որ զինադադարի պայմաններից մեկը Իսրայելի կողմից Գազայի հատվածի մուտքն ապաշրջափակելն է:
Մաշաալն իր երախտագիտությունն է հայտնել Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիին՝ Իսրայելի հետ բանակցություններում միջնորդական ջանքերի համար, ինչպես նաև առանձին շնորհակալություն է հայտնել Իրանին՝ զենքի մատակարաման և ֆինանսական հարցերում աջակցելու համար:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը ուժի մեջ է մտել նոյեմբերի 21-ի երեկոյան: