Լրահոս

22.11.2012 08:35


Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադար է կնքվել

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադար է կնքվել

Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Մուհամեդ Քամալ Ամրն երեկ երեկոյան պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադար է կնքվել: Վերջինս տեղեկացրել է, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 21-ից, տեղական ժամանակով 21.00-ից սկսած (Երևանի ժամով՝ 23:00-ից): Մնացած մանրամասների մասին տեղեկություններ չկան: 
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանիահուն նշել է, որ հրադադարի հաստատման մասին որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ խորհրդակցելուց հետո:

Այս խորագրի վերջին նյութերը