Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանն առաջին անգամ աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել 1918 թվականին միայն»
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով «Յենի Ազերբայջան» կուսակցության քսանամյակին նվիրված արարողության ժամանակ Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններն այն մասին, որ «Հայաստանը հանդիսանում է արտերկրից ղեկավարվող մի տարածք` արհեստականորեն ձևավորված ադրբեջանական հողերի վրա», և որ «հայկական լոբին հանդիսանում է մեր հիմնական թշնամին», Ռոյթերս գործակալությանը ասել է. «Նման ռասիստական գաղափարախոսությամբ, պատմության նման անսանձ այլասերմամբ և հարևան երկրների հանդեպ ծիծաղաշարժ տարածքային նկրտումներով Ադրբեջանը կարող էր հնարավորություն ունենալ պահպանելու իր գոյությունը վաղ միջնադարում միայն: Սակայն Ադրբեջանն առաջին անգամ աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել 1918 թվականին միայն:
Բաքվում այդպես էլ չհասցրեցին հասկանալ, որ ժամանակակից պետության ուժը հիմնված է սեփական ժողովրդի հանդեպ սիրո վրա և ոչ թե տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և նրանց պատմական-մշակութային ժառանգության հանդեպ պաթոլոգիկ ատելության վրա»: