Երևանում և մարզերում կստեղծվեն ԵՄ տեղեկատվական կենտրոններ
Հայաստանում եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ տեղեկատվական ռազմավարության մշակման աշխատանքային խումբը հունիսի 15-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Աշխատանքային խմբում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են ռազմավարության մշակման հետ կապված աշխատանքային հարցեր:
Արթուր Բաղդասարյանն առաջարկել է եռամսյա ժամկետում քննարկման ներկայացնել ռազմավարության ընդհանուր դրույթները, դրանք քնարկել շահագրգիռ կառույցների հետ, իսկ 2010 թվականին լրամշակված փաստաթուղթը ներկայացնել հաստատման: Ռազմավարության հաստատմանը կհետևի Երևանում և մարզերում Եվրամիության տեղեկատվական կենտրոնների ստեղծումը:
Եվրամիության՝ աշխատանքային խմբում ներգրավված փորձագետները պատրաստակամություն են հայտնել աջակցել ռազմավարության մշակման և ԵՄ տեղեկատվական կենտրոնների ստեղծման աշխատանքներին՝ նշելով, որ դրանք կարևոր նշանակություն կունենան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում:
Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայություն