Վարդան Օսկանյան. «Աստված տա՝ միասնական թեկնածուով կարողանանք հանդես գալ»
Այսօր ԱԺ–ի դիմաց ՀԱԿ–ի կազմակերպած բողոքի գործողությանը մասնակցել է նաև ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Օսկանյանը, ով հայտարարել է՝ միասնաբար գործելու, երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու հասարակական պահանջ կա։ Դիմելով ցուցարարներին՝ նա ընդգծել է, որ նրանց ձայնը լինելու է վճռական, և ինչքան շուտ այդ ձայնը լսելի դարձնեն, այնքան բոլորի վրա ավելի մեծ պարտավորություն կդրվի համախմբվելու միասնական օրակարգի շուրջ։
–Աստվածտա՝ միասնականթեկնածուովկարողանանքհանդես գալ,-նշել է նա՝ միաժամանակ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տապալելու ՀՀԿ-ի քայլը համարելով անընդունելի։–ՀՀԿ–նօգտագործում էմեծամասնության իր լծակները։ Մենքիրոքջրբաժանիառաջենքկանգնած։ Շատբանկախվածէքաղաքական ուժերի լրջությունից, շատբանկախվածէնաևժողովրդից։ Եսուզումեմհույսհայտնել, որեկողշաբաթվաընթացքում՝մինչևնախագահիթեկնածուներիառաջարկումը, մենքկկարողանանքընդհանուրքաղաքականօրակարգձևավորել։
Վ. Օսկանյանն ավելացրել է նաև, որ իշխող կուսակցությունը լուրջ մտահոգություններ ունի և վախեցած է, որ առաջիկա նախագահական ընտրություններով ժողովրդի կամքը կպարտադրվի իրենց։
Վարդան Օսկանյան. «Աստված տա՝ միասնական թեկնածուով կարողանանք հանդես գալ»
Այսօր ԱԺ–ի դիմաց ՀԱԿ–ի կազմակերպած բողոքի գործողությանը մասնակցել է նաև ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Օսկանյանը, ով հայտարարել է՝ միասնաբար գործելու, երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու հասարակական պահանջ կա։ Դիմելով ցուցարարներին՝ նա ընդգծել է, որ նրանց ձայնը լինելու է վճռական, և ինչքան շուտ այդ ձայնը լսելի դարձնեն, այնքան բոլորի վրա ավելի մեծ պարտավորություն կդրվի համախմբվելու միասնական օրակարգի շուրջ։
–Աստված տա՝ միասնական թեկնածուով կարողանանք հանդես գալ,-նշել է նա՝ միաժամանակ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տապալելու ՀՀԿ-ի քայլը համարելով անընդունելի։–ՀՀԿ–ն օգտագործում է մեծամասնության իր լծակները։ Մենք իրոք ջրբաժանի առաջ ենք կանգնած։ Շատ բան կախված է քաղաքական ուժերի լրջությունից, շատ բան կախված է նաև ժողովրդից։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ եկող շաբաթվա ընթացքում՝ մինչև նախագահի թեկնածուների առաջարկումը, մենք կկարողանանք ընդհանուր քաղաքական օրակարգ ձևավորել։
Վ. Օսկանյանն ավելացրել է նաև, որ իշխող կուսակցությունը լուրջ մտահոգություններ ունի և վախեցած է, որ առաջիկա նախագահական ընտրություններով ժողովրդի կամքը կպարտադրվի իրենց։
7or.am