Լրահոս

21.11.2012 19:36


Շենգավիթ վարչական շրջանը կջրազրկվի

Շենգավիթ վարչական շրջանը կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս/թ. նոյեմբերի 23-ին ժամը 07։00-ից մինչև նոյեմբերի 24-ը ժամը 19։00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհ, Ս. Զորավար, Սևանի, Ս. Սարգսյան, Ֆրունզե, Մխչյան, Բայդուկով, Մայիսի 9, Մհեր Մկրտչյան, Մուսաելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Դոդոխյան, Հրազդանի, Ղարիբջանյան, Մանթաշյան, Նիզամի, Շևչենկո, Վ. Շենգավիթ 2-րդ, 10-11 փողոցների, Արշակունյաց պող. 37-ից բարձր համարների, Չեխովի փող. 1-20, Եղբայրության փող. 1-16, Մանանդյան փող. 1-22,  Ե.Թադևոսյան փող. 1-7 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը