Լրահոս

21.11.2012 17:15


Մեկնարկել է ԵՄ հայաստանյան «Թվինինգ» ծրագրի «Ապրանքների նախաբացթողումային մաքսային հսկողության ընթացակարգերի ամրապնդում» բաղադրիչը

Մեկնարկել է ԵՄ հայաստանյան «Թվինինգ» ծրագրի «Ապրանքների նախաբացթողումային մաքսային հսկողության ընթացակարգերի ամրապնդում» բաղադրիչը

Երևանում օրերս մեկնարկել է Եվրոպական միության հայաստանյան «Թվինինգ» ծրագրի երկրորդ բաղադրիչը, որի խնդիրն է ապրանքների նախաբացթողումային մաքսային հսկողության ընթացակարգերի ամրապնդումը:

Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի, «սա աշխատաժողով է, որի ժամանակ երկուստեք վերլուծություն է իրականացվում, փաստացի կատարվում է դիագնոստիկա ներկա իրավիճակի, մեր գործընթացների, համեմատում, գտնում ենք եզրեր եվրոպական գործընթացների հետ և հնարավոր լուծումներ առաջարկում համատեղ այդ ծրագիրն իրականացնելու համար»:

Ծրագիրը, որը մեկնարկել է 2012-ի հունիսին նպատակ ունի աջակցել կոմիտեին` բարելավել Հայաստանի մաքսային ծառայության աշխատանքը` ԵՄ անդամ պետությունների լավագույն փորձի համաձայն մաքսային ընթացակարգերի մշակման և կիրառման միջոցով:

Թվինինգի երկարաժամկետ խորհրդատու Վիդա Միցկիենեի ասել է. «Այսպիսի թվինինգ ծրագրերը կազմակերպվում են ոչ բոլոր երկրների համար, այլ միայն նրանց, որոնք արդեն արձանագրել են առաջընթացի այնպիսի մակարդակ, որը թույլ է տալիս համագործակցել: Մինչ այժմ եղածներից այս ծրագիրը տարբերվում է նրանով, որ սա ուսումնառության ծրագիր չէ, այլ համագործակցության, երկխոսության, աշխատանքային տարբեր հանդիպումների միջոցով իրականացվող ծրագիր: Ամբողջ ծրագիրը կազմված է 5 բաղադրիչներից, որոնք ներառում են մաքսային ծառայության գործունեության բոլոր ոլորտները»:

Ծրագիրը կաջակցի նաև Հայաստանի մաքսային ծառայությանը «Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում, այն իրականացվում է ԵՄ երկու մաքսային համակարգերի` Լիտվայի Ֆինանսների նախարարությանն առընթեր Մաքսային վարչության և Ֆինլանդիայի մաքսային համակարգի ազգային խորհրդի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը