Լրահոս

15.06.2009 16:49


Արամ Կարապետյան. «Մարտի 1–ի հանձնաժողովում միշտ փորձում են դոզավորել ինֆորմացիան»

Արամ Կարապետյան. «Մարտի 1–ի հանձնաժողովում միշտ փորձում են դոզավորել ինֆորմացիան»

Անդրադառնալով փաստահավաք խմբի գործունեության դադարեցմանը՝ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը նշել է, որ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովում էլ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է: Ուղղակի, փաստահավաք խմբում այդ ամենն ավելի ցայտուն էր.

-Մարտի 1-ի հանձնաժողովում էլ միշտ փորձում են դոզավորել ինֆորմացիան, փորձում են այնպես ներկայացնել, ինչպես իրենց պետք է։ Իշխանությունը փորձում է մարտի 1-ի հանձնաժողովով նույնպես մի քիչ «սվաղել» իրավիճակը։

Անդրադառնալով համաներմանը՝ նա ասել է.

-Համաներումը, որպես իրավաբանական կատեգորիա, ճիշտ է և դրական, բայց դա քաղաքականացնել, իբր՝  մենք չենք ուզում անել, հասարակությունն է մեզ դիմում, որ դա անենք, շատ վատ է։ Նախագահը հենց նրա համար է, որ օգտվի իր իրավունքներից։

Փաստահավաք խումբը փակելով և համաներումով, Արամ Կարապետյանի կարծիքով, փորձ է արվում փակել մարտի 1-ի էջը։

 

Այս խորագրի վերջին նյութերը