Լրահոս

21.11.2012 16:56


Ալեն Սիմոնյան. «Տուպոյ կամ տուտուց վրացիները ստեղծեցին տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ»

Ալեն Սիմոնյան. «Տուպոյ կամ տուտուց վրացիները ստեղծեցին տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ»

Իրավաբան, պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այնքան մեծ հաճույք եմ ստանում հետևելով հարևան երկրի ներքաղաքական գործընթացներին: Ինչպես վրացիները, որոնց մենք՝ հայերս անվանում ենք տուպոյ կամ տուտուց, ստեղծեցին տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ, որտեղ ընդդիմությունը հաղթեց ընտրություններում և իշխանության արած անօրինական քայլերը իրենց պատասխանն են ստանում, ինչպես խլված բիզնեսը ընդդիմության հաղթանակից հետո ժամեր անց վերադարցվեց տերերին: Ինչպես Վրաստանը, որը ԽՍՀՄ-ին տվել է ամենամեծ քանակությամբ օրենքով գողերին տարածաշրջանում ստեղծեց ամենալավ ոստիկանական համակարգը: Հիմա հաճախ իրար ասում և օրինակ ենք բերում այնտեղի ոստիկաններին և կրիմինալի բացակայությունը, բայց չէ որ 90-ականնրի սկզբին Վանո Սիրադեղյանը նման մի բան արեց մեր երկրում: Երկիրը լքեցին օրենքով գողեր և ավտարիտետներ: Արեց քանզի իշխանությունն ուժեղ էր և կրիմինալի կարիք չուներ վերարտադրվելու համար: Հետո 96-ին մի բան փչացավ, մի բան նենց չգնաց: Հիմա պարսիկները գալիս են մեզ մոտ հանգստանալու և մի քիչ դեմոկրատիա վայելելու, մենք գնում ենք Վրաստան հանգստանում, նոր տարի անցկացնում, գումար թողնում այնտեղ: Հայաստանի բնակչության թիվը կրճատվում է, իսկ Վրաստանինն աճ է ապրում չնայած տնտեսական վատ վիճակի, պատերազմի: Իսկ մենք շարունակում ենք գլուխ գովալ, կենացներ ասել, բոլորի աչքը մցնել Ազնավուրին և մեր մշակույթը: Մեկ էլ արի ու տես մի սպիտակ Նիվա ա անցնում, երաժշտությունից պարզ է դառնում, որ խորովածը հենց նոր բերել են միանգամից մեքենայի մեջ: Գնալուց էլ մի հատ սիգնալ ա տալիս ու ճռռցնում, որ հանկարծ մեկը չկասկածի, որ ինքը մեծ մշակութային-քրիստոնյա ազգի զավակ ա»։

Այս խորագրի վերջին նյութերը