Քաղաքական

21.11.2012 15:54


Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառել, որ կսատարի միասնական թեկնածուին

Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառել, որ կսատարի միասնական թեկնածուին

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արդեն իսկ հայտարարել էր 2013թ. նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին, այսօր հրավիրված ասուլիսում ընդգծել է, որ դեռ ուշ չէ՝ մինչև դեկտեմբերի կեսը առավել հավաք և ուժեղ այլընտրանք ներկայանա հասարակության անունից։

Նա վստահ է, որ եթե քաղաքական ուժերը կարողանան ընդհանուր մոտեցումների և ոչ թե տարբերությունների վրա կենտրոնանալ, ապա դեկտեմբերին Հայաստանում կարող է լրիվ այլ վիճակ լինել։

–Նրանք, ովքեր իրար հետ բանակցում են, եթե հավաքվեն ինձ հետ միասին հավաքական թեկնածուի  շուրջ, դա կլինի հաղթող տարբերակ: Իսկ եթե չէ, ուրեմն ամեն մեկը գնա իր թեկնածուով,–ասել է նա՝ պարզաբանելով, որ սա ամնևին էլ չի նշանակում, թե իրե՛ն է առաջարկում որպես միասնական թեկնածու.

–Հավաքական թեկնածուն այն մարդն է, ով պիտի ծառայի մի շրջան, ով կբերի խորհրդարանական կառավարման համակարգ և ով հինգ տարի անց կփոխանցի իշխանությունը մեկ այլ ուժի, մեկ այլ թեկնածուի: Մեծ պատիվ կզգամ ոչ թե երկրորդ շրջան ծառայել, այլ փոխանցել դե յուրե իշխանությունը հաջորդին:

Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառել նաև, որ այլ միասնական թեկնածուի առաջադրման դեպքում կհրաժարվի իր առաջադրումից և կսատարի նրան։

–Եթե այդ միասնական թեկնածուն բերելու է հաղթանակ և ոչ թե գործարք, ապա ես ոչինչ չեմ բացառում,–հայտարարել է նա,–հավաքական թեկնածության առաջարկը չի ունենա մրցակից: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը