Լրահոս

21.11.2012 15:18


Արմեն Մարտիրոսյան. «ՀՀԿ–ն իր հայտարարած երկխոսության կուրսին հակառակ է գործում»

Արմեն Մարտիրոսյան. «ՀՀԿ–ն իր հայտարարած երկխոսության կուրսին հակառակ է գործում»

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով այսօր ՀՀԿ–ի կողմից ԱԺ արտահերթ նիստը տապալելուն,  «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Իրականում քաղաքական տեսանկյունից շատ վատ գործընթաց տեղի ունեցավ: ԱԺ մեծամասնությունը չի ցանկանում ո՛չ լսել, ո՛չ էլ քննարկել հարցը: Մինչդեռ շատ ավելի ճիշտ է, երբ այդ քննարկումը տեղի է ունենում թիվ մեկ քաղաքական ամբիոնում՝ ԱԺ-ում, և ոչ թե, օրինակ, փողոցում: 

Սա ցույց է տալիս, որ մեծամասնությունը իր հայտարարած երկխոսության կուրսին հակառակ է գործում, որը անընդունելի է: Իրենք կարող էին գալ քննարկման, ներկայացնեին իրենց հիմնավորումները և, բոյկոտելով կամ մեծաքանակությունից օգտվելով, դեմ քվեարկեին: Փաստորեն, չմասնակցելով՝ ընդունեցին ընդդիմության ներկայացված տեսակետի ճշմարտացիությունը: Իմիջիալյոց, բոլորովին այլ գործիք է բոյկոտը ընդդիմության պարագայում»:

Այս խորագրի վերջին նյութերը