Լրահոս

21.11.2012 18:59


«ԷԼՎԵՐ» ՍՊԸ–ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

«ԷԼՎԵՐ» ՍՊԸ–ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 19-ի թիվ 324 Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «ԷԼՎԵՐ» ՍՊԸ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության թիվ 4 լիցենզիան՝ կազմակերպության դիմումի համաձայն:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից ընկերությունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը ընկերության կողմից ստանձնած դրամական փոխանցումների պարտավորության կատարման հետ: Ընկերությունը դեպոնացված միջոցների հաշիվը վարող բանկում ունեցած դեպոնացված դրամական (փողային) միջոցներից կարող է օգտվել միայն որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը