Լրահոս

21.11.2012 20:19


Շնորհանդես Կանադայում ՀՀ դեսպանությունում

Շնորհանդես Կանադայում ՀՀ դեսպանությունում

Նոյեմբերի 19-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր կանադահայ հայտնի քաղաքագետ, բանաստեղծ, պրոֆեսոր Ալան Ուայթհորնի «Վերադարձ դեպի Հայաստան» երկլեզու բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:

Դեսպանության լեփ-լեցուն դահլիճում հաջողությամբ անցած շնորհանդեսին ներկա էին Կանադայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների պաշտոնյաներ, բազմաթիվ դեսպաններ, հրատարակիչներ, հասարակական կազմակերպությունների եւ կանադահայ համայնքային կառույցների ղեկավարներ:

Երեկոն իր բացման խոսքով սկսեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:

Տեղեկանք: Ալան Ուայթհորնը Կանադայի Թագավորական ռազմական քոլեջի պաշտոնաթող պրոֆեսոր է եւ մի շարք գրքերի հեղինակ: Պրոֆեսոր Ուայթհորնի բանաստեղծությունները մեծամասամբ նվիրված են Մեծ Եղեռնին եւ դեպի հայրենիքը բանաստեղծի տածած սիրուն ու կարոտին: Նույն թեմային է նվիրված Ա. Ուայթհորնի բանաստեղծությունների` «Վերադարձ դեպի Հայաստան» ժողովածուն, որն առաջինն է իր գրքերից, որ ներկայացվում է նաեւ հայերեն թարգմանությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը