Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ կունենա Բաքվի կոնկլավում
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը այսօր մեկնում է Բաքու` մասնակցելու եւ ելույթով հանդես գալու նոյեմբերի 22-23-ին գումարվող «Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» (ICAPP) Գլխավոր վեհաժողովում:
Ի տես Պնոմպենում (Կամբոջա) գումարված ICAPP-ի նախորդ համաժողովին Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության, ինչպես նաեւ իբրեւ բողոք հյուրընկալող կառավարության կողմից երիտասարդ հայ գործընկորջը կացնով սպանած ադրբեջանցի դատապարտյալի ազատ արձակման եւ փառաբանության՝ Բաքվի համաժողովի հրավերի նրա նախնական մերժման, ICAPP-ի ղեկավարությունը համաձայնել է պրն. Հովհաննիսյանին տրամադրել ելույթի հավասար հնարավորություն համաժողովում, որն այս տարի գումարվում է «Անվտանգությունը, խաղաղությունը եւ հաշտեցումը Ասիայում» խորագրի ներքո: